Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-05 09:36:17
  • «Ժողովուրդ». Միայն առաջին դեմքերով
  • «Առավոտ». «Եթե վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ուրեմն կգան, մեր հարցերին կպատասխանեն»
  • «Փաստ». «Քանի դեռ Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքը մնում է պոպուլիստական, իրավիճակը չի փոխվի»
  • «Ժամանակ». «Զոհը»

 

Միայն առաջին դեմքերով

Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Ըստ թերթին հասած տեղեկությունների` ասվել է, որ այս հարցում բացառություններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով»,- գրում է թերթը:

Թերթի տեղեկություններով` եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որքանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից: Մինչ այդ թերթը նկատում է՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով:

«Եթե վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ուրեմն կգան, մեր հարցերին կպատասխանեն»

Երեկ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր:

«Առավոտ»-ը հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ իրեն ապրիլյան պատերազմի հետ կապված ի՞նչ հարցեր են հուզում, ո՞ր հարցերի պատասխաններն է ուզում ստանալ: Նա պատասխանել է. «Օրինակ, ի՞նչ տեղեկատվություն է ունեցել օրվա իշխանությունը հարձակման մասին, հետախուզությունը իմացե՞լ է, չի՞ իմացել, զեկուցվե՞լ է, ո՞ր մասն են զեկուցել, ո՞ր մասը չեն զեկուցել, արդյոք համապատասխան քայլեր ձեռնարկե՞լ են, թե՞ոչ: Հաջորդը հետաքրքրում է՝ տեխնիկայի եւ վառելիքի, փամփուշտների հարցը: Բազմաթիվ հարցեր կան, որ մենք համոզված ենք, պատասխանները կստանանք, մնացածն արդեն իրավապահ մարմինները կզբաղվեն»:

«Եթե ազնիվ են եղել, վստահ եմ, կգան ու բոլոր հարցերին կպատասխանեն՝ իրենց ցանկությամբ: Եթե չգան, ուրեմն ինչ-որ մի բան այնպես չի եղել, վախենալու բան ունեն, թաքցնելու բան ունեն: Եթե վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ուրեմն կգան, մեր հարցերին էլ կպատասխանեն»:

Իսկ ի՞նչ լծակ ունի հանձնաժողովը նախկին պաշտոնյաներին հրավիրելու նիստի, որ պատասխանեն իրենց հարցերին. Խաչատրյանն ասել է. «Եթե ազնիվ են եղել, վստահ եմ, կգան ու բոլոր հարցերին կպատասխանեն՝ իրենց ցանկությամբ: Եթե չգան, ուրեմն ինչ-որ մի բան այնպես չի եղել, վախենալու բան ունեն, թաքցնելու բան ունեն: Եթե վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ուրեմն կգան, մեր հարցերին էլ կպատասխանեն»:

«Քանի դեռ Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքը մնում է պոպուլիստական, իրավիճակը չի փոխվի»

«Փաստ»-ը բնապահպան Սիլվա Ադամյանի հետ խոսել է Սևանա լճի խնդիրների մասին:

Ներկայացվել է «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որում 3 կարևոր փոփոխություն է առաջարկվում: Նախ՝ սահմանվում է, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չի կարող լինել: Երկրորդ՝ լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է: Առաջարկվող երրորդ փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սևանա լճի ջուրը միայն խմելու ջուր է, և որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարևոր է, քան ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործումը:

Բնապահպանը նշել է, որ համակարծիք է այն տեսակետի հետ, որ նոր ՀԷԿ-եր չպետք է կառուցվեն, ավելին՝ եղածների քանակը պետք է կրճատվի: Դրանք ոչ միայն Սևանին, այլև շրջակա միջավայրին լուրջ վնաս են հասցնում: Բայց Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են: Գիտնականները լուրջ ուսումնասիրություններ են կատարել, որտեղ պնդում են, որ մոտակա 5-6 տարիների ընթացքում Սևանից ընդհանրապես չի կարելի ջուր բաց թողնել, որովհետև դա խարխլում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչն էլ հանգեցնում է Սևանա լճի ջրի որակազրկմանը և լճի էկոլոգիայի փոփոխմանը: Սակայն այս նոր օրինագծով առաջարկվում է պահպանել 170 մլն խմ ծավալով ջրառը:

«Պետք է մաքրվի լճի հատակը, տարեցտարի բարձրանա ջրի մակարդակը, 5-6 տարի լճից որևէ ծավալով ջրառ չիրականացվի, արդյունքում ինքնամաքրում տեղի կունենա, ձկնապաշարները կավելանան, էկոլոգիան կփոխվի, և գուցե տարիներ հետո խոսենք նրա մասին, որ հնարավոր է լճի ջուրը որպես «fresh water» դիտարկել»

«Բայց նույնիսկ այդ դեպքում ունենք լուրջ վտանգներ: Այսօր Սևանա լճի ջուրը որակազրկվել է, ունենք ձկնապաշարների նվազման, ճահճացման խնդիրներ: Սա պետք է շատ լուրջ ուսումնասիրել, հետո նոր օրինագծեր ներկայացնել: Իսկ այդ ուսումնասիրությունները կան: Լուրջ մասնագետներ են դրանցով զբաղվել, բազմիցս ելույթներ ունեցել և ասել, որ 5-6 տարի Սևանա լիճը պետք է հանգիստ թողնել», - ասել է Ադամյանը՝ ընդգծելով, որ բոլորովին չի խոսվում լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին,- «Պետք է մաքրվի լճի հատակը, տարեցտարի բարձրանա ջրի մակարդակը, 5-6 տարի լճից որևէ ծավալով ջրառ չիրականացվի, արդյունքում ինքնամաքրում տեղի կունենա, ձկնապաշարները կավելանան, էկոլոգիան կփոխվի, և գուցե տարիներ հետո խոսենք նրա մասին, որ հնարավոր է լճի ջուրը որպես «fresh water» դիտարկել»:

«Զոհը»

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրերս աշխա­տանքից ազատվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, որը զբաղեցնում էր Ֆինանս­ների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը:
«Չի բացառվում, որ Մհեր Անանյանը «զոհ է գնա­ցել» Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան առկա հա­կասությանը, կամ էլ այս աշխատանքից ազատվել է ավելի լավ պաշտոն զբաղեց­նելու ակնկալիքով»,-գրում է թերթը: