Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային արժեքների համար մարդ ծեծում են այն ուժերը, որոնք  երկիրը 25-30 տարի թալանել են. վարչապետ
2019-06-05 17:41:54

Հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներիը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին բռնության դեպքերի մասին վարչապետի գնահատականով` հիշեցնելով, որ ՀՅԴ-ն ասում է, որ ինքն է ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստին:

Հարցին ի պատասխան` վարչապետն ասաց.

«Ազգային արժեքների համար մարդ ծեծել. սա անում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար երկիրը 25-30 տարի թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրավապահ համակարգը, պետբյուջեն, ամեն ինչ»,- ասաց վարչապետը:

Լրագրողի հարցին՝ թե արդյո՞ք խոսքը ՀՅԴ մասին է, վարչապետն ասաց, որ խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է, որ հանուն ազգային արժեքների բռնության են ենթարկել:

Վարչապետը նաև վստահեցրեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության:

Տես նաեւ՝

Քաղաքական ակցիա՞, բռնությո՞ւն, թե՞ հայրական ապտակ