Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ է խզվել բուհ-արտադրություն կապը
2019-06-05 18:18:19

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը  հետազոտել ու կրթության և գիտության ոլորտում մի շարք խնդիրներ է վեր հանել։

Հենց այստեղ է, որ մեկ անգամ ևս պարզել են՝  բուհ-արտադրություն կապը խզված է։ Բուհերում նորարարական միտք կա, սակայն տնտեսությունում այն կիրառելի չէ։ 

Տաղանդներ կան, սակայն չեն օգտագործվում. գիտական ներուժ կա, սակայն կիրառելի չէ։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնում են ուսումնասիրել ու պարզել՝ ֆիրմաները տեխնոլոգիա կլանելու հայտ քիչ են ներկայացնում։ 

«Իրենք պետք է լինեին դրա պատվիրատուն։ Եթե նայենք ամբողջ աշխարհի տեխնոլոգիական հսկաներին, արտադրությունը ներկայացնում է պահանջարկ, կամ կարողանում է շուկան գտնել տեխնոլոգիական լուծումների, ստարտափների համար, հզորացնում է, հետո կլանում դրանք։ Այս առումով մենք զիջում ենք ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին»,- ասում է ծրագրի փորձագետ Արմեն Քթոյանը:

Բուհ-արտադրություն համագործակցության մասով էլ Հայաստանը չի փայլում, այստեղ էլ խզումն ավելի քան ակներև է:

«Բուհում ունենք միտք, որը կարող է նորարարական  պրոդուկտ տալ, բայց խզում կա։ Հետո գալիս է արտադրությունը։ Այս երկու համակարգերը իրար հետ արդյունավետ կապ չունեն, որ նա հայտ ներկայացնի, բուհն էլ կարողանա լուծումներ տալ»,- նշում է Քթոյանը։


Ինչու
է խզում առաջացել՝ հարցնում եմ Քթոյանին .«Որովհետև մեզ մոտ երկար ժամանակ այն մտայնությունն է գերիշխել, որ եթե դու ունես գաղափար, անպայման ամեն գնով այն պետք է իրագործես: Եթե չիրագործեցիր, դա քո խնդիրն է: Մինչդեռ դրանք տարբեր ինստիտուտների անելիքներ են: Մենք այսօր գրեթե չունենք նորարարական մտքի ֆինանսավորման համակարգ»,- ասում է:

Արմեն Քթոյանի այս կարծիքը չի կիսում «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի մարկետինգի պատասխանատու Հասմիկ Զմոյանը։ Նա ընդգծում է՝ իրականում ֆինանսական ռեսուրսները բավականին հասանելի են ստարտափների համար։

Անդրադառնալով հարցին, թե որ ոլորտներում ինչ առաջարկներ են գործում, ասում է՝ հիմնականում ՏՏ ոլորտի առաջարկներն են.

«Ավելի շատ են ոչ թե շոշափելի պրոդուկտները, այլ սերվիս առաջարկողները։ Հայկական շուկայում այս պահին փորձում են ոչ թե հայկական խնդիրները լուծել, այլ՝ միջազգային։ Ավելին՝ փորձում են նաև մեկնարկը դրսում տալ, ոչ թե ներսում»,-ասում է Զմոյանը։

ՏՏ ոլորտն ու հատկապես ստարտափները կայուն զարգանում են,- ասում է Հասմիկ Զմոյանն ու եզրափակում՝ գուցե առաջատարներին զիջում ենք, բայց՝ քիչ։

0:00
0:00