ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Վրաստանի քաղաքացիներն ընտրում են երկրի նախագահ
2018-11-28 12:06:48

Այսօր Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում: Ընտրական գործընթացը մեկնարկել է առավոտյան 08:00-ին, կավարտվի՝ 20:00-ին:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, որի արդյունքների համաձայն՝ նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել էր 38,64, իսկ «Միավորված ընդդիմություն» քաղաքական դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:

Սա երկրում 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բաղկացած ընտրական կոլեգիան»:

Գրիգոլ Վաշաձեն նախօրեին արդեն հայտարարել է նախագահական ընտրություններից հետո վաղաժամկետ խորհրդանական ընտրություններ անցկացնելու մասին, որոնցում, նրա համոզմամբ, կհաղթի միացյալ ընդդիմությունը և կձևավորվի բազմակուսակցական կոալիցիոն կառավարություն:

Ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի պատվերով ամերիկյան Edison Research ընկերության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Գրիգոլ Վաշաձեն: