Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահի օդանավը կտրամադրվի ուսանողներին
2019-06-06 20:57:30

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության  տակ գտնվող 350 000 000 ՀՀ դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը ուսումնավարժանքներ իրականացնելու նպատակով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվեց «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: 

Գործադիրի այս որոշումը կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաև ապագայում նոր ուսանողների քանակի և նոր մասնագիտությունների ավելացմանը: 

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ՓԲԸ-ի հետ կնքել օդանավի անհատույց օգտագործման պայմանագիր: 

«ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում էր գրանցված։