ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշման բողոքի քննությունը շարունակվում է
2018-11-28 13:12:51

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Երեկ քննությունն ընթացել էր դռնփակ, տևել էր մի քանի ժամ և հետաձգվել էր: Պաշտպանները ժամանակ էին խնդրել ՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը պատրաստելու համար։ Երեկ դատական նիստին մասնակցել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նաև հանրապետության երկրորդ նախագահը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հետ զրույցում այսօր ասել է, որ Գլխավոր դատախազության դիրքորոշումն է՝ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ.

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»:

 Տես նաև՝