ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրեմլն արձագանքել է Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին Թրամփի խոսքին
2018-11-28 14:07:25

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Վրադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը չեղարկելու մասին: Մամուլի խոսնակն ասել է, որ ռուսաստանյան կողմը ամերիկյան առաջնորդի հայտարարությանը տեղյակ է, բայց հանդիպումը նախապես համաձայնեցված է եղել և իրենք շարունակում են պատրաստվել դրան:

«Որևէ այլ տեղեկատվություն ամերիկյան կողմից չունենք»,-ասել է Պեսկովը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է չեղարկել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ծովային բախումից հետո։

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս շաբաթվա վերջին Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Տես նաև՝