Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազ եւ զենք. Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքը
2019-06-07 18:51:58

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սանկտ Պետերբուրգում  ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է զենքի մատակարարման հարցը:

Հայաստանն ունի բավականաչափ «Իսկանդերներ», բայց ՌԴ-ից ակնկալում է ստանալ ինչ-որ նոր և ոչ փոքր բան՝ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում Պուտինի հետ հանդիպումից մի փոքր փակագծեր է բացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, ունենք ինչ-ինչ պայմանավորվածություններ: Կարծում եմ, որ մեր հարաբերություններն այս ոլորտում զարգանում են ծրագրվածի պես»,- ասել է Փաշինյանը:

Չի շրջանցվել գազի գնի թեման: Կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության տնտեսության աճի տեմպերը՝ կարծիք է հայտնել ՀՀ վարչապետը:

Նա կարևորել է հարցի  քննարկումը նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Պետք է հասկանալ խնդրի բոլոր նրբությունները, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական դինամիկան  շատ լավն է՝ ասել է:

Վարչապետը շեշտել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով` Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս, ինչը ցույց է տալիս, որ առկա են լավ հնարավորություններ` տնտեսական առաջընթացի հասնելու համար:

Փաշինյանը բացատրել է, որ դա կոչվում է տնտեսական հեղափոխություն: Եվ կարևոր է, որպեսզի համաձայնեցվի գազի այնպիսի գին, որը չկոտրի այն տեմպը, որն առկա է տնտեսությունում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի ոչ սովորական հարաբերություններ:

Տնտեսական հարաբերությունների մասին Փաշինյանը խոսել է նաև Վլ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կապված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցության ու ռուսական շուկաներ մտնելու՝ հայ գործարարների հնարավորության հետ: Սա շատ կարևոր է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն կոտրի այս աճի թափը»:

Պուտինը, ի պատասխան, շարունակել է  վստահեցնել, որ հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ են.

«Երկկողմ հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դրանք առանձնահատուկ ու ռազմավարական բնույթ ունեն, եւ մենք դա պարբերաբար անում ենք, բոլորովին վերջերս ենք ձեզ հետ հանդիպել, շատ հարցեր քննարկել»,- ասել է Պուտինը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսքը բովանդակության վերածելու կարիք է տեսնում.

«Ռուսական կողմը չպետք է զենք մատակարարի Ադրբեջանին»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկու առաջնորդների հանդիպումից հետո հայտարարեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում արցախյան թեման չի քննարկվել:

«Դա նշանակում է, որ հերքում է տարածված լուրերը, թե ՌԴ- ն ուզում է Արցախը միացնել ՌԴ-ին, չգիտեմ ինչերՀասկանալի է չէ, որ դատարկ լուրեր են տարածում նախկին ռեժիմի անդամները»,-ասում է Շիրինյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև հայ համայնքի հետ ու խոսել ներդրումների համար արդյունավետ պայմաններ ստեղծված լինելու մասին:

Բիզնեսը մաքրություն է սիրում և պետք է արմատական փոփոխությունները շարունակվեն՝ համոզված է քաղաքագետը:

0:00
0:00