Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-08 10:06:26
  • «168 Ժամ». Փաշինյանն ու Պուտինը շրջանցե՞լ են ԼՂ հակամարտության թեման
  • «Ժողովուրդ». Արտակ Զեյնալյանն անձամբ հեռացավ
  • «Առավոտ». Տեղական օրակարգից դուրս
  • «Ժամանակ». Նոր փոփոխություն
  • «Փաստ». «Հակակարկտային կայանները չեն աշխատել ու չեն աշխատում»

Փաշինյանն ու Պուտինը շրջանցե՞լ են ԼՂ հակամարտության թեման

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն անդրադարձել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին: Ըստ նրա՝ ներկա փուլում ուշադրություն պահանջող հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է։ Դատելով պաշտոնական մեկնաբանություններից, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ ԼՂ հակամարտության թեմային եղել է: Ավելին՝ անդրադարձը եղել է տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում։ Հենց այդ պատճառով պաշտոնական մեկնաբանություններում այդ թեման պարզապես չի արտացոլվել խորությամբ կամ բացակայել է, քանի որ այդ հանդիպման առիթը միջազգային տնտեսական համաժողովի մասնակցությունն էր:

Իր հերթին՝ ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, թե տարօրինակ կլիներ, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի առիթով կայացած հանդիպմանը կողմերը կենտրոնանային անվտանգության հարցերի և ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա, հատկապես, երբ այս հարցի ուղղությամբ հայ-ռուսական քննարկումների պակաս կողմերը չունեն։ Ըստ նրա, ներկայումս ԼՂ հակամարտության կողմերը կենտրոնացած են հումանիտար նախաձեռնությունների վրա, չնայած զուգահեռ տարբեր այլ թեմաներ ևս շրջանառվում են, սակայն պաշտոնական օրակարգը պտտվում է այս նախաձեռնությունների շուրջ։

Արտակ Զեյնալյանն անձամբ հեռացավ

«Ժողովուրդ» թերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հեռանալն ինքնին հետաքրքիր է համարում, քանի որ սա որպես այդպիսին կառավարության առաջին անդամի հրաժարականն էր: Թեեւ, նրա հրաժարականի մասին տեղեկությունները վաղուց էին շրջանառվում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում եւս անդրադարձել էր այս խնդրին`նշելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նրա հանդեպ կան դժգոհություններ, եւ նախօրեին խմբակցության նիստում այդ հարցը քննարկվել է:

Ըստ թերթի՝ սակայն հետաքրքիր է, որ Արտակ Զեյնալյանն անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել, այլ ոչ թե նրան հեռացրել են։

Զեյնալյանը ոչ մի կերպ չէր մեկնաբանել իր հրաժարականի պատճառները։ «Ժողովուրդ»-ը եւս փորձել է պարզաբանում ստանալ Արտակ Զեյնալյանից, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանել՝ ասելով, թե շտապում է։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին հերթին Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել եւ հեռանալ աշխատանքից՝ դատարանների դիմաց հայտնի ակցիայից հետո։ Նա մասնավոր շրջապատում դժգոհել է, որ իրավապաշտպան լինելով` ինքը միանշանակ արձագանքելու էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ քննադատելու էր այն։ Եվ լինելով նախարարի պաշտոնում` նա իրեն կաշկանդված էր զգում եւ չէր կարողանում արտահայտել իր դժգոհությունը, սակայն Զեյնալյանը միանշանակ դեմ էր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն։

«Բացի այդ` Զեյնալյանին պարբերաբար տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը մասնավոր զրույցներում եւ նաեւ խմբակցության նիստի ժամանակ դժգոհել են իր աշխատանքից։ Մեր տեղեկություններով` դժգոհությունների պատճառն էլ եղել է դատաիրավական բարեփոխումներն ուշացնելը։ Ընդ որում, այդ նիստը եղել է դատարաններն արգելափակելու օրվանից հետո»,-գրում է թերթը, նաև հավելում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հայաստանում չէր եւ դեռ չի ընդունել նախարարի հրաժարականը։

Տեղական օրակարգից դուրս

Ե՞րբ է Քոչարյանը նորից նստելու, բացահայտվե՞լ են արդյոք թալանի նոր խոշոր դեպքեր, ո՞ւմ են «փռել ասֆալտին», ինչպիսի՞ դավադիրներ են բուն դրել Հայաստանում եւ Արցախում, ինչո՞ւ են գործից հանել այսինչ պաշտոնյային եւ արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան ժամանակին պայքարել է «նախորդ ռեժիմի» դեմ, ինչպե՞ս է այսինչը բառերով «սատկացրել» այնինչին եւ ինչպես է այնինչը «աբառոտկա ֆռացել»:

«Առավոտ» թերթի ձևակերպմամբ սա այն օրակարգն է, որով Հայաստանում ապրում են Ֆեյսբուքում եւ կայքերում «նստած» հազարավոր մարդիկ: Շատերի համար դա վերածվել է կախվածության, մարդիկ չեն կարողանում շփվել հարազատների հետ, անգամ չեն կարողանում նորմալ սնվել, քանի որ վախենում են գեթ մի պահ կտրվել «կարեւոր քաղաքական» իրադարձություններից:

Բայց համակարգիչներից դուրս ընթանում է այլ կյանք թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս, և այդ իրականության կրողներն են մարդիկ, որոնք ոչ թե սպառում են, այլ փորձում են ինչ-որ բան ստեղծել, «ուղեղ եւ միտք շարժել»:

«Այսօր «Մտքերի համաժողովը» (Summit of mainds) գումարվելու է Դիլիջանում: Ի դեպ, դա առաջին անգամն է, երբ այդ տեսակի հանդիպումը տեղի է ունենում Ֆրանսիայից դուրս: Հավաքվելու են մարդիկ, որոնք կա՛մ իրենք են աշխարհի մասշտաբով կարեւոր որոշումներ ընդունում (հատկապես բիզնեսի ոլորտում), կա՛մ իրենց հայացքներով եւ մոտեցումներով ազդում են որոշում ընդունողների վրա (հատկապես քաղաքականության մեջ): Սենսացիոն բացահայտումներ, կարծես թե, չեն սպասվում, բայց այդ մարդկանց արժե լսել, նրանց փորձը կարեւոր է, եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մաս դառնա քաղաքակիրթ աշխարհում տեղի ունեցող գործընթացների: Երբեմն արժե կտրվել տեղական (եւ, ի դեպ, տարիներով կրկնվող) օրակարգից», -գրում է թերթը:

«Հակակարկտային կայանները չեն աշխատել ու չեն աշխատում»

«Փաստ»-ը գրում է, որ Հայաստանի մի շարք մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, օրերս ուժեղ կարկուտ է տեղացել, որը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին: Շիրակի մարզում տուժել են հատկապես հացազգիների ցանքատարածությունները, Արագածոտնի մարզում՝ աշնանացան ցորենի, գարնանացան կորնգանի և գարու արտերը, Լոռիում կարկուտը վնասել է մշակաբույսերը, պտղատու ծառերը, անգամ՝ մեքենաները և շենքերի տանիքները:

Եթե հակակարկտային այդ կայանները կան և գործում են, ապա ինչո՞ւ է կարկուտը շարունակում մեծ վնասներ հասցնել գյուղացիներին: «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում հերթական անգամ անդրադարձել է այս կայանների վատ աշխատանքին:

«Այդ կայանները չեն աշխատել ու չեն աշխատում: Այն 30 կայանները, որոնք ներկրվել են Արգենտինայից, և մնացած 400-500 հատը, որոնք պատրաստվել են Հայաստանում, բանի պիտանի չեն: Իզուր ծախսեր են անում, ավելի լավ է այդ գումարներով մեր զինվորներին ապահովեն նյութատեխնիկական բազայով»,- ասել է Հրաչ Բերբերյանը:

Նոր փոփոխություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենքում:

Ըստ նախատեսվող փոփոխության՝ պահեստազորում գտնվող և զինապարտ այն քաղաքացիները, որոնք զինկոմիսարիատից ծանուցում ստանալուց հետո չեն ներկայանում զինվորական վարժանքների վայր, տուգանվում են 30 հազար դրամով, իսկ եթե նույն արարքը կրկնում են երկրորդ անգամ, ապա տուգանվում են ևս 50 հազար դրամով»: