ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպաներին չեն պարտադրել հանգանակություն անել. Դավիթ Բաբայան
2018-11-28 17:32:26

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«ՊԲ սպաներին չեն ստիպել հանգանակություն անել օրերս Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» համա­հայկական հիմնադրամի ամե­նամյա հեռուստամարաթոնին»,-այս մասին այսօր «Ռադիոլուրին» ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակի խոսքով, ծանոթ է հրապարակմանը, սակայն կարծում է, որ նման բան լինել չէր կարող:

«Այո բոլորը, այդ թվում ՊԲ սպաները կարող են գումար փոխանցել, բայց կամավոր սկզբունքով: Հետևաբար, նման բան լինել չի կարող, քանի որ պարտադրանքի միջոցով չի կարող լինել դրամահավաք կամ նվիրատվություն»,- ասել է Բաբայանը:


Այսօր
մամուլում հրապարակվել էր տեղեկություն, առ այն, որ Արցախի  զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրել են գումարներ փոխանցել «Հայաս­տան» համահայկական հիմ­նադրամին:

Հոդվածագիրը հրապարակել էր անգամ, թե սպաներից որքան գումար են  պարտադրել փոխանցել, պայմանագրային զինծառայողներին՝ որքան:

«Սպաների պարտա­դիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային զինծառայողներինը՝ 1000, ժամկետա­յին զինծառայողներինը՝ 100 դրամ»,- ասված էր հրապարակման մեջ:

Նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» համա­հայկական հիմնադրամի ամե­նամյա հեռուստամարաթոնին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:

«Եկեք արարենք միասին» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2018»-ի միջոցներով շարունակվելու են Արցախում իրականացվել խորքային հորերի հորատման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրերը, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով. իրականացվելու են նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր Հայաստանում:

2017թ.-ին hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12 մլն 505 հազար 456 դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար