ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մենք խաբված ենք». «Ղեկը աջ» նախաձեռնություն
2018-11-28 18:04:33

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ներկայացրել են իրենց հերթական բողոքը: Նրանք դարձյալ աջ ղեկով մեքենաներ են ներկում՝ չիմանալով որ արգելքը ժամանակավոր չէ: Տրանսպորտի, կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի առաջարկած տարբերակները նախաձեռնության անդամների համար ընդունելի չեն:

0:00
0:00

«Ղեկը աջ»  նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են, նրանք առավոտյան դուրս էին եկել բողոքի ակցիայի: Ալավերդի- Նոյեմբերյան ճանապարհահատվածում դիմավորել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ ներկայացրել իրենց բողոքը.

«Սա վերջինն է, մենք խաբվել ենք»,- վարչապետի պաշտոնակատարին ասացին վարորդները՝ ցույց տալով Մաքսայինի պատին փակցված հայտարարությունը, որտեղ գրված է, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ն է, ինչից էլ վարորդները եզրակացրել են, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն թույլատրվում է ներկրել, սակայն հետո պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:


Նիկոլ
Փաշինյանը հեռացավ՝ հարցին լուծում տալու խոստումով։

Մինչ այդ, հարցին լուծում է տվել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Նա արդեն ասել է, որ ՀՀ- ում չի արգելվելու աջ ղեկով մեքենաների գործածությունը, սակայն աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվում է։ Նախարարությունը խնդրի լուծման երեք տարբերակ է առաջարկել.

«Սահմանին կուտակված մեքենաների համար 3 տարբերակ ենք առաջարկել: Մեկը՝ տրանզիտ ճանապարհով ներմուծել և արտահանել, մյուսը՝ ներմուծել ոչ որպես տրանսպորտային փոխադրամիջոց և երրորդը՝ ներմուծել և 1 տարվա ընթացքում համապատասխան սերտիֆիկացված, ճիշտ ձևի ղեկը փոխել»:

Նշված տարբերակներից ոչ մեկն ընդունելին չէ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանի համար: Աջ ղեկը փոխելը ռիսկային է և վտանգավոր՝ ասաց.

«Գործարանային արտադրության մեքենան փոխել ձախ ճիշտ չէ, ոչ ոք խորհուրդ չի տալիս: Մինչև վրացական կողմ ֆուռերի հերթ է, դա խնդիր է նաև պետության համար, որ Ամանորից առաջ չկուտակվեն»:

Ներկրվող աջ ղեկով ավտոմեքենաները որպես ավտոպահեստամասեր վաճառելու հեռանկարը Դավիթ Գասպարյանը ևս անլուրջ է համարում, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ ասել, թե երբ կվաճառվեն այդ պահեստամասերը, իսկ նրանց մեծ մասը վարկով են ավտոմեքենաները ներկրել և ստիպված են տոկոսներ վճարել: