Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գավառը ջրահեռացման լուրջ խնդիր ունի. Գեղարքունիքի մարզպետ
2019-06-10 17:10:34

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շաբաթ օրը Գավառում տեղացած կարկուտը լուրջ վնասներ է   հասցրել ցանքատարածություններին: Առայժմ համայնքային հանձնաժողովն ուսումնասիրում է վնասի չափերը, իսկ մինչ այդ՝ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Համբարձում Համբարձումյանը հորդորում է տուժած ցանքատարածությունների բնակիչներին դիմել քաղաքապետարան՝  վնասի  չափերը հաշվարկելու համար:

Ի դեպ, Գավառում երբ անձրև է տեղում՝ փողոցները դառնում  են անանցանելի, քանի որ ջրահեռացման համակարգերը չեն  գործում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ դիմել են քաղաքապետարան, որպեսզի հաշվարկ անեն ու հասկանան, թե ինչ միջոցներով կարող են խնդիրը լուծել:

Ճանապարհածածկույթի խնդիրները ոչ միայն մարզկենտրոնում են, այլև գյուղերում: «Այս տարի նախատեսվում են իրականացնել  ասֆալտապատման աշխատանքներ»,- ասում է Գնել Սանոսյանը:


Մարզպետին հարցնում ենք նաև տրանսպորտային խնդիրներից: Չի գործում միջհամայնքային տրանսպորտը, մարդիկ ապավինում են միայն տաքսիներին:

«Տրանսպորտի շատ լուրջ խնդիր կա, միակը որ գործում է Գավառ-Սևան երթուղին է: Այս հարցը քննարկել են նաև  տրանսպորտի  նախարարության հետ: Պետք է մեկ ընդհանուր օպերատոր լինի, որը որոշ համայնքներում վնասով կաշխատի, որոշ համայնքներում օգուտով կաշխատի: Այլ տարբերակ կարծում եմ չկա»,-ասում է Գնել Սանոսյանը:

Ի՞նչ արդյունքներ տվեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական ֆորումը, ներդրողներ հայտնվեցի՞ն, մեր հարցին մարզպետն այսպես պատասխանեց:

«Մենք ֆորում չենք անում անելու համար, արդեն կան ներդրողներ, այն էլ՝ տարբեր ոլորտներում»:

Խոսելով որսագողության մասին, մարզպետն ասաց, որ ոչ թե պետք է խստացնել, որ չկարողանան որս անել, այլ պարզապես պետք է կանոնակարգել ոլորտը, որպեսզի մարդիկ «որսագողությունից անցնեն կանոնակարգված ձկնորսության»:

0:00
0:00