ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պայքար Իվանիշվիլիի և Սահակաշվիլիի միջև
2018-11-28 18:26:13

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Քվեարկության երկրորդ փուլում ակտիվությունն ավելի մեծ է։ Ժամը 15-ի դրությամբ քվեարկությանն արդեն մասնակցել էր ընտրողների 38 տոկոսից ավելին (38.8%)։ Առաջին փուլում մասնակցությունը մոտ 31 տոկոս էր (30,98)։

Մրցապայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի և երկրի ազդեցիկ ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև։ Սակայն Վրաստանում այս ընտրություններն անվանում են պայքար Իվանիշվիլիի և Սահակաշվիլիի միջև։

0:00
0:00

Այսօր վաղ առավոտից Վրաստանի ամենահարուստ մարդը, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին «զանգում է» Վրաստանի քաղաքացիների բջջային հեռախոսներին՝ նրանց հրավիրելով ընտրության։ Իշխող ուժի թեկնածուի ընտրական «48» համարից ստացվող Բիձինա Իվանիշվիլի ներկայացող ավտոմատ ձայնային հաղորդագրությունում ասվում է.

«Բարև Ձեզ, ես Բիձինա Իվանիշվիլին եմ: Այսօր սկզբունքային ընտրության օր է: Մի՛ մնա տանը, արի՛ ընտրության, ընտրի՛ր Սալոմե Զուրաբիշվիլիին»։

Վրացական երազանքը պաշտպանում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը, ով առաջին փուլում չնչին չափով առաջ է անցել ընդդիմության թեկնածուից՝ Գրիգոլ Վաշաձեից։

Այսօր Վրաստանի քաղաքացիներն ընտրում են երկրի նախագահ

Այսօր ուշադրության կենտրոնում են այն բոլոր ընտրատարածքները, որտեղ առաջին փուլում և դրանից հետո միջադեպեր են գրանցվել։ Հայաշատ Ախալքալաքիիում հատկապես, որտեղ ընդդիմության շտաբի վրա առաջին փուլից հետո հարձակում էր տեղի ունեցել, բազմաթիվ դիտորդներ ու լրագրողներ են աշխատում։ Հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիում, որտեղ ընտրությունների ժամանակ դեպքեր են արձանագրվում։

Այս ընտրություններին ակտիվորեն ներգրավված է երկրի երկու ամենաազդեցիկ դեմքերը, ինչպես Բիձինա Իվանիշվիլին, որը Վրաստանի քաղաքացիներին մի քանի տեսաուղերձներով կոչ է արել ընտրել Սալոմե Զուրաբիշվիլիին, այնպես էլ նրա հակառակորդը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վերջինս, որ իր պաշտոնավարման ավարտին 2013-ից հետո գտնվում է Ամստերդամում, փաստացիորեն՝ չհամարձակվելով վերադառնալ հայրենիք, Վաշաձեի հաղթանակի դեպքում պատրաստվում է դա անել։ Վտարանդիության մեջ գտնվող Սաակաշվիլին տեղյակ է յուրաքանչյուր ընտրատեղամասի վերջին «տվյալներից», իր ֆեյսբուքյան էջից պարբերաբար ուղիղ եթեր է մտնում՝ հաղորդելով ընտրախախտումների մասին։

Վրացի փորձագետները դժվարանում են կանխատեսել ընտրությունների ելքը։ Առաջին փուլում գրեթե հավասար ձայներ հավաքած թեկնածուներից որը կհաղթի, եթե այս անգամ ընտրողները բարձր ակտիվություն ցուցաբերեն։   

Ընդդիմադիր թեկնածուն՝ Վրաստանի նախագահի ամենահավանական թեկնածուն է. սոցհարցում

Քաղաքագետ Պետրե Մամրաձեն կարծում է, որ այն, որ առաջին փուլում իշխանական թեկնածուն հաղթանակ չտարավ, դա չի նշանակում, որ Սաակաշվիլիի կուսակցությունն է դիրքերն կրկին ուժեղացրել է, այլ

«Իշխող ուժի վարկանիշը անհամեմատ իջել է, և քաղաքացիները քվեարկում են միայն թե ոչ իշխանությունների օգտին։ Պակաս դեր չուներ նաև այն, որ իշխանությունների կողմից Սալոմե Զուրաբիշվիլի թեկնածության ընտրությունը, անհաջող էր»։

Խորհրդարանական Վրաստանում սահմանադրական վերջին փոփոխությամբ ընտրվող նոր նախագահի լիազորություններն էլ ավելի սահմանափակ կլինեն։ Նախագահը գրեթե ամեն ինչ անում է կառավարության համաձայնությամբ, սակայն կպահպանի վետոյի, քաղաքացիություն և համաներում շնորհելու իրավունքները։

Սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ, սակայն, ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում երկրորդ անգամ սկսվելիք կոաբիտացիոն շրջանում, ընդդիմությունն առավելություն կունենա՝ ամեն ինչ անելով երկիրը նախահեղափոխական վիճակի բերելու․

«Հիմա նախագահը որևէ լիազորություն չունի իշխանությունների աշխատանքը ղեկավարելու, սակայն նա հաճախ հենվելով ժողովրդի վրա, կարող է լարել իրավիճակը, բարձրացնել քաղաքական ջերմաստիճանը, ինչը կհանգեցնի անկարգությունների»:

Վրաստանում նախագահական ընտրությունների II փուլը՝ երկու շաբաթ անց

Նշեմ, որ առաջին փուլից հետո ընդդիմադիր մի քանի ուժեր հայտարարել են, որ երկրորդ փուլում աջակցում են Գրիգոլ Վաշաձեին։ Սակայն այս դեպքում ևս անկանխատեսելի է ընտրությունների ելքը, քանի որ առաջին փուլում ընտրողների մասնակցությունը անհամեմատ քիչ էր։ Այսօր կարծես թե ընտրողների մասնակցության ակտիվություն է նկատվում։  

Ընտրությունների երկրորդ փուլում ընտրական շեմ չկա (50 %): Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով ավելի շատ ձայն կհավաքի: