ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայացուցչի անունը՝ նոյեմբերի 30-ին
2018-11-28 19:52:13

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին ժամը 22:20-ին, «Լավ երեկո» հաղորդման հերթական թողարկման ժամանակ, կհայտարարվի այն արտիստի անունը, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ում: 

Ավելի վաղ Հայաստանը հաստատել էր իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

«Եվրատեսիլ» 64-րդ երգի միջազգային մրցույթը  կանցկացվի Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում, քանի որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կազմակերպված մրցույթում այս տարի հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչը՝ Նետտան:

Իսրայելը հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում (տեսանյութ)
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն: Ապա մեր երկիրն այդ մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ը, «Դորիանս» ռոք խումբը,  «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը: