ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զուրաբիշվիլին հաղթանակ է տոնում, իսկ Սահակաշվիլին` անհնազանդության կոչեր անում
2018-11-29 10:33:33

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկանածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%):

Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել:

«Մենք միասին վերջնականապես ու վստահաբար հրաժարվեցինք անցյալից ու այն բանից, ինչը կխանգարեր մեր հասարակության ամրապնդմանը, առաջընթացին ու ազատագրմանը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ երկրի զարգացման հարցում կարևորելով հասարակության միասնականությունը:

Ընդդիմության թեկնածուին աջակցող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին , արդեն հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Սաակաշվիլին կոչ է արել ցույցերի ճանապարհով պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Կոչ եմ անում, Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,- ասել է Սահակաշվիլին:

Սա երկրում 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բաղկացած ընտրական կոլեգիան»:

Տես նաև՝