ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն
2018-11-29 11:22:56

«ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում», - ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով զինծառայողների ընտրության հարցին, գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա վիրավորական է համարում ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ պնդումները, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր «էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»: