«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինն այսօր դրամահավաք է անցկացնում՝ իր նպաստը բերելով հիմնադրամի ընթացիկ գլխավոր ծրագրերից մէկին` Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: Դրամահավաքը տեղի է ունենում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցից մեկ շաբաթ առաջ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակ-ծրագրերից մեկը աղետի գոտու վերականգնումն է: Անցած 26 տարիներին համահայկական հիմնադրամը բնակարան է ապահովել 535 ընտանիքի (ավելի քան 2500 բնակչի). ընդհանուր առմամբ կառուցել է 36 բնակելի շենք և 24 առանձին տուն Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում եւ Սպիտակում: Իսկ վերջին 3 տարիներին բնակարան է ապահովել Գյումրում 39 ընտանիքի` նորակառույց թաղամասերում և մեկ բնակարան էլ Վանաձորում:
Նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:
Տես նաև՝
- «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար
- Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը