Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքերը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում»
2019-06-12 18:33:35

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում» բարելավել է դիրքերը երեք կետով ու հայտնվել 118-րդ տեղում, եզրակացությունը ներկայացվել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի հրապարակված տարեկան հետազոտության մեջ, որը վերլուծում է իրադրությունը 163 երկրում, որտեղ ապրում Է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը:

Միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը Հայաստանի դիրքերի բարելավումը առաջին հերթին պայմանավորեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: Ակնհայտ է, որ միջազգային հարթակներում հեղափոխությունը դրական արձագանք ստացավ:

Սակայն նա ամենաէականը փորձագետի համար ոչ թե միայն Հայաստանի դիրքերի  բարելավումն է, այլ գնահատականը, որ տրվել է Ադրբեջանին: Այդ երկիրը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում» ևս բարելավել է դիրքերը, նույն 3 կետով, ինչ՝ Հայաստանը:

Սա շատ հետաքրքիր եզրակացություն է՝ կարծում է փորձագետը: Դա, ըստ նրա,  նշանակում է, որ առաջնորդվել են Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսելու մոտեցմամբ.

«Նշանակում է, որ իրեն էլ են խրախուսում, որ խաղաղության քարոզ անի: Խաղաղության պատրաստելու համար պետք է խրախուսել, որ քարոզ անեն»:

Հայաստանի հարևան երկրներից խաղաղության ինդեքսով առաջատարը Վրաստանն է։ Այն զբաղեցնում է 99-րդ տեղը: Ադրբեջանը՝ 130-րդ հորիզոնականում էԻրանը 139, Թուրքիան Հայաստանի հարևանների շարքում ամենացածր 152-րդ դիրքերում է: Սա Մանվել Ղումաշկանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով«Այստեղ դեր է կատարել Թուրքիայի անորոշ դիրքորոշումը Սիրիայի հարցում: Նաև ՌԴ-ի հետ հարաբերությունները»:

Իսկ ընդհանուր առմամբ  երկրների մեծամասնությունը վերջին մեկ տարվա ընթացքում բարելավել են իրենց դիրքերը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում», ինչի շնորհիվ այդ ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ աճ է արձանագրել:

Հետազոտության առանցքում հիմք են ընդունվել մի շարք գործոններ՝ հասարակության համախմբվածության մակարդակը, մարդու իրավունքների հարգումը, քաղաքական ու տնտեսական կայունությունը, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը եւ այս կամ այն երկրի մասնակցությունը մարտական գործողություններին: Միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը համամիտ է այդ եզրակացությանը:

Իսլանդիան շարունակում է մնալ աշխարհի ամենախաղաղասեր երկիրը՝ առաջատարի իր դիրքը պահպանելով 2008 թվականից: Նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան ու Դանիան: Աֆղանստանը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում»  հայտնվել է վերջին՝ 163-րդ տեղում: Ամենից քիչ խաղաղասեր երկրների ցուցակում հայտնվել են Սիրիան (162-րդ տեղ), Հարավային Սուդանը (161-րդ տեղ), Եմենը (160-րդ տեղ) եւ Իրաքը (159-րդ տեղ):

0:00
0:00