Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախարարը Գագիկ Բեգլարյանի՝ 24 մլրդ դրամ վնասը փոխհատուցելու լուրը չի մեկնաբանում
2019-06-13 15:24:56

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո հրաժարվել է մեկնաբանել տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը հասցրած 24 մլրդ դրամ գումարի 200 մլն դրամի վերադարձի մասին շրջանառվող լուրը:

«Չեմ կարող ասել։ Դա իմ իրավասության տակ չէ»,- ասել է նախարարը։ Նա նաև տեղեկացրել է, որ Տրանշ 3-ում աշխատանքները ընթանում են, որոշակի ուշացումներով, այնուամենայնիվ ճանապարհի շինարարությունն իրականացվում է։ Նախագծի հարավային մասի հետ կապված ինտենսիվ քննարկումներ են տարվում ԵՄ ու տարբեր միջազգային կազմակերությունների հետ՝ ասել է Արշակյանը։

Այսօր «Հրապարակը» հայտնել էր, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ:

Նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։ Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով մոտ 24 միլիարդ դրամի վնաս։