Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բենզալցակայաններում ստուգումներ կիրականացվեն առանց նախազգուշացնելու
2019-06-13 17:20:15

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԱԳԼՃԿ-ներում ու բենզալցակայաններում այսուհետ ստուգումներ կանցկացվեն՝ առանց  նախապես զգուշացնելու։ Օրենսդրական նախաձեռնությունը  կառավարությանն է։

Ապրիլի  1-ից ԱԳԿՃԿ-ներում փոխվել է վաճառվող գազի չափման միավորը։ 

Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում թերլցման վերաբերյալ։ Ըստ օրենքի՝  3 աշխատանքային օր առաջ տնտեսվարողներին տեղյակ պահելը հնարավորություն չի տալիս խախտումները հայտնաբերել։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առաջարկ ունի. որպեսզի ստուգման ակտը դիտվի որպես ապացույց։

«Կարող են համատեղ նախագիծը գրել ու եթե հասցնեն, Ազգային ժողովում քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի կողմից այն կարող է ներմուծվել նախագծի մեջ ու ընթացք ստանալ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո հստակեցրեց՝ կոնկրետ այս ստուգումներն իրենց իրավասության մեջ չեն։  

Բենզինի շուկա նոր խաղացողի մուտքը ՏՄՊՊՀ-ի գործը չէ

Ժամկետը լրանում է օգոստոսին։ Հենց այդ ժամանակ էլ  մրցակցության հետ կապված բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները։

0:00
0:00