Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով
2019-06-13 23:00:42

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել:

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով: Հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

«Անցյալ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը նրանց աջակցելու համար:

Անցյալ տարի Հայաստանը ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց, որի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին և դատական համակարգի կառավարության բարելավմանը»,- նշել է Շպայերը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումների համար մեկ տարում հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մեծանում է 40 մլն դոլարով: