Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կայացել է ՀՀ և ԵՄ միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
2019-06-14 17:23:29

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ:

«Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը  և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի: Նիստին նախարար Մնացականյանը հայտնեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալելու է երիտասարդության առաջխաղացմանը և նորարարությանը նվիրված միջոցառում: Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով ընդունվեց մամուլիհամատեղ հայտարարություն։

Նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրությունում: