Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր արյան դոնորի միջազգային օրն է
2019-06-14 19:05:54

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ավանդույթի համաձայն մի խումբ գործիչներ արյուն են հանձնել: Առողջապահության նախարարն ու պատգամավորներն այսօր օրինակ են ծառայել ու առաջինը շտապել արյունաբանական կենտրոն՝ արյուն հանձնելու: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է արյունատվության ակցիայի տեսանյութը և տեղեկացրել, որ այս տարի Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է «Անվտանգ արյուն բոլորի համար»։

Նախարարն առաջին անգամ է արյուն հանձնել և կոչ է արել բոլոր ցանկացողներին, եթե ոչ այսօր, ապա ցանկացած օր դոնորագրվել:

«Առողջապահության նախարարությունը ներկայումս աշխատում է երկրում արյան հավաքման և բաշխման մեկ միասնական համակարգի ներդրման շուրջ, որպեսզի դոնորական արյունը իրապես լինի անվտանգ և հասանելի»,- նշել է նա:

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին՝ Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում:

Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

2018 թվականին Հայաստանում իրականացվել է ավելի քան 18 հազար արյունատվություն, ընդ որում անհատույց դոնորներից` 5.7%, փոխհատուցվող դոնորներից` 64%, հիվանդի հարազատներից` 30,3%:

0:00
0:00