ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարեն Ղազարյանի ծնողներին
2018-11-29 22:06:50

Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին նշելով, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կ. Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կ. Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության  հետ:


Դ
ավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Կ. Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում:

Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարելէր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում: Այս հայտարարությունը, սակայն, Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել գերեվարված քաղաքացուն դիվերսանտ հայտարարել եւ դատել:

Կարեն Ղազարյանի ծնողներն ու հարազատները հուսահատ եղած նոյեմբորի 17-ին փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

Թողնենք ոչ կորչի՞․ Կարեն Ղազարյանի բարեկամները միջպետական ճանապարհ են փակել

Հաջորդ օրն արդեն՝ հաջակցություն Կարեն Ղազարյանի, տավուշցի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ ՝ պահանջելով գործուն քայլեր։

 Բողոքի ակցիա՝ ի աջակցություն գերեվարված Կարեն Ղազարյանի

Թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիսում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակցիաներն իրենց իրավունքն են, ուղղակի իմ ակնկալիքն այն է, որ այդ ակցիաների բովանդակությունը համահունչ լինի նպատակներին: Որովհետեւ, եթե պատկերացրեք, մենք ամեն օր այդ ճանապարհը փակենք, Ադրբեջանը շահագրգիռ կլինի, որ չվերադարձնի, որ այդ ճանապարհը հաճախ փակվի: Այդ ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- ասել էր Փաշինյանն ու վստահեցրել՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրեն, որ հարցը լուծում ստանա։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադաձնել, դրա համար այդ հարցն ավելի ու ավելի կբարձրացնեն միջազգային բոլոր ատյաններում: