ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լիբանանում «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել են 87.750 դոլար
2018-11-30 12:21:21

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը ուրախությամբ հայտնում է, որ այս տարի իր կազմակերպած ռադիոթոնը պսակվել է հաջողութեամբ եւ ամբողջ օրվա ընթացքում տեղի ունեցած դրամահավաքում, շնորհիվ համայն լիբանանահայության ջանքերի, հնարավոր է եղել հանգանակել 87.750 ամերիկյան դոլար:

Այդ գումարն առաջիկա օրերին պետք է ավելանա այլ բարերարների նվիրատվություններով:

Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նաև ասվում է.

«Լիբանանահայության պատվաբեր այս մասնակցությունը համահայկական տարեկան այս դրամահավաքին գալիս է փաստելու, որ լիբանանահայությունը շարունակում է մնալ հավատարիմ հայրենակերտումի սուրբ գործին եւ ազգային բարձր գիտակցությամբ իր ամբողջական զորակցությունն է ցուցաբերում Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը եւ զարգացմանը նպաստող յուրաքանչյուր ծրագրի»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը երեկ՝ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցից մեկ շաբաթ առաջ, դրամահավաք էր անցկացրել՝ իր նպաստը բերելով հիմնադրամի ընթացիկ գլխավոր ծրագրերից մեկին` Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելուն:

Տես նաև՝