ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուսաստանի 16-ից մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքն Ուկրաինա արգելվել է
2018-11-30 13:18:43

Ուկրաինան սահմանափակում է Ռուսաստանի 16-ից մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նախօրեին հայտնի էր դարձել, որ սահմանապահ ծառայությունը որոշել է փակել օտարերկրյա բոլոր քաղաքացիների և առաջին հերթին ռուսաստանցիների համար Ղրիմ մուտքը:

Ուկրաինա կարող է թույլատրելի լինել միայն հումանիտար նպատակներով, մասնավորապես՝ հոգեհանգստի մասնակցելու համար՝ Պյոտր Պորոշենկոյի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո տեղեկացրել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Պետրո Ցիհիկալը:

Ուկրաինայում 10 մարզերում նոյեմբերի 26-ից 30-օրյա ռազմական դրություն է հայտարարվել`Ղրիմի ափամերձ գոտում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային ընդհարումից հետո:

Տես նաև՝