ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախարարը գինի է խմում գինեգործների հետ. ի՞նչ են քննարկել
2018-11-30 14:14:45

Գինեգործությունը մեր երկրում վերջին տարիներին վերելք է ապրում, բավականին մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում, հիմնվում են նոր այգիներ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ ավելանում են արտահանման ծավալները.Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Սարյան փողոցում գտնվող գինեսրահներից մեկում նախօրեին կայացած ոչ պաշտոնական այդ հանդիպմանը մասնակցել են նաև հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչները: Մեկ գավաթ հայկական գինու շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են ոլորտի զարգացումների, հիմնախնդիրների մասին, փոխանակել դրանց լուծման մասին մտքեր:

Հիմնադրամի ղեկավարը նշել է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տանում գինեհումքի որակի բարձրացման և հայկական գինիների միջազգային վարկանիշի և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Իսկ թե ինչու տեղական և արտերկրյա սպառողը պետք է նախընտրի հենց հայկական գինին հարցին, Զարուհի Մուրադյանն ունի իր պատասխանը՝ այն բարձրորակ է,
տալիս է էներգիա, ուժ և ոգևորում էլ ավելի մոտիվացված աշխատանքի: