ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թատրոն` նաեւ իրական կյանքում
2018-11-30 18:57:36

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի  նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը և թատրոնի դերասանուհիներից մեկը դատական հայցեր են ներկայացրել  թատրոնի ղեկավարության դեմ: Ինչու կրքերը չեն հանդարտվում Արտաշատի թատրոնում՝ պարզել է Ռադիոլուրը:

 

0:00
0:00

 

Արտաշատի Ամո Խարազյանի թատրոնում տարիներ շարունակ անառողջ մթնոլորտը չի հանդարտվում։ Դերասաններն ասում են, որ իրենք միշտ տարաձայնություններ են ունեցել թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ, բայց շարունակել են աշխատել:

Թատրոնի ներկայիս տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017-ին, նշում է, որ գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի հետ պայմանագիրը չի երկարացրել«Բոլորը հրաժարվում էին աշխատել Հայկ Մնացականյանի հետ, և ինձ այլ բան չէր մնում, քան նրան ազատել աշխատանքից։ Մեր թատրոնում չորս հոգի, օրինակ, նախկինում չեն ցանկացել տեսնել Երվանդ Մանարյանին, և նա գնացել է թատրոնից»։

Թատրոնի նոր տնօրեն Գագիկ Ռոստոմյանը վերջինիս հետ աշխատանքային նոր պայմանագիր չի կնքել, Հայկ Մնացականյանն էլ դատի է տվել թատրոնին՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատանքում, վճարել հարկադիր պարապուրդի եւ փաստաբանական ծախսերի համար։

«Չի եղել պատմության մեջ մի դեպք, երբ թատրոնից հեռացած որևէ տնօրեն կամ ռեժիսոր դատի տա թատրոնին։ Սա թատրոնը քանդել է նշանակում։ Մենք վախ ունենք, որ Հայկ Մնացականյանը կարող է ազդել դատարանի վրա»:

Վերջին երեք տարում Հայկ Մնացականյանը, ըստ թատրոնի տնօրինության, անգործության է մատնված եղել, աշխատել են միայն հրավիրված ռեժիսորները, մայիսից մինչ օրս  չորս նոր ներկայացում են  բեմադրել։


Ասուլիսին
ներկա թատրոնի դերասան Սամվել Ղազարյանը  նշեց, որ ստեղծագործական հարցերով իրենք Հայկ Մնացականյանի հետ շատ են վիճել։

Թատրոնի փոխտնօրեն Կամո Մնացականյանն էլ  հավելեց, որ  կոլեկտիվը գործադուլ կանի, եթե Հայկ Մնացականյանը վերադառնա  աշխատանքի. «Հայկ Մնացականյանին բազմիցս թատրոնի բազմոցին տեսել են հարբած-քնած և ցանկություն չունեն նման մարդու հետ աշխատելու։ Ավելին, այն օրը, երբ նա հանկարծ կվերադառնա թատրոն, անձնակազմը գործադուլ կհայտարարի»։

«Ռադիոլուրը»  փորձեց կապ հաստատել Հայկ Մնացականյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Հայցի քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։