ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է Ջորջ Բուշ ավագը
2018-12-01 12:49:26

94 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: Տեղեկությունը հաստատել է նախկին նախագահի ներկայացուցիչը:

Այս տարի ապրիլին կյանքից հեռացել էր ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը։

Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:

Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1992 թվականներին:

Մինչև Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելը Բուշը զբաղեցրել է երկրի փոխնախագահի, ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնները:

Նրա նախագահության տարիներին փլուզվեց ԽՍՀՄ-ը, Քուվեյթի ազատագրման նպատակով իրականացվեց «Փոթորիկ անապատում» գործողությունը:

Բուշ ավագի ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր: