ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ եղանակ է սպասվում դեկտեմբերին
2018-12-01 14:49:35

Դեկտեմբեր ամսին հանրապետության ողջ տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ունենալու ենք ոչ շատ ցուրտ, ոչ` շատ տաք դեկտեմբեր, իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա՝ տեղումների քանակը բոլոր մարզերում կանխատեսվում է նորմայից ավելի: Ամսվա առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեռևս չի նվազի:

Օդի ջերմաստիճանի աստիճանաբար կսկսի նվազել ամսվա երկրորդ տասնօրյակից սկսած: Ամսվա ընթացքում սպասվող ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանը`այստեղ :