Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ'Ամորի կոմունայում։ Դա է եղել նրա վերջին կամքը։
Վեստի.ռու-ն տեղեկացնում է, որ այդ համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ:
«Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր-լ'Ամորի կոմունայում՝ 12-րդ դարի վանքում, կառուցված է հատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման»,- ասել է Ազնավուրը։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի՝ Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։