ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գործադուլ Համազգայինում․ ինչու է լուռ Մշակույթի նախարարությունը
2018-12-03 20:52:41

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սոս Սարգսյանի անվան  Համազգային թատրոնի կոլեկտիվը դեկտեմբերի 1- ին հայտարարեց  անժամկետ գործադուլ։ Պատճառը մեկն է՝ Թատրոնի ստեղծագործական կազմը չի ցանկանում աշխատել տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ:
Չնայած նորանշանակ Գեղարվեստական ղեկավարը ՖԲ-ի իր էջում թատրոնի անձնակազմին կոչ է արել քայլ անել ու միասն աշխատել,սակայն, մշակույթի նախարարությոըւնը ստանձնել է դիտորդի դեր և որևէ կերպ չի արձանգանքում ստեղծված իրավիճաին:


Թվում
էր, թե մշակույթի նախարարությունը պետք է  անմիջապես քայլեր ձեռնարկեր իրավիճակը հանգուցալուծելու համար, սակայն նախարարությունը  մինչ այս պահը լուռ է։ Որևէ պաշտոնական հայտարարություն  չի եղել, որևէ հանդիպում դերասանների ու թատրոնի տնօրինության հետ՝ նույնպես
Վաղ առավոտից «Ռադիոլուրը» փորձում էր կապ հաստատել  նախարարության  ներկայացուցիչների  հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

Փոխարենը բուռն քննարկում ընթանում է համացանցում։ Ռեժիսորներ, դերասաններ, պարզապես թատերասերներ իրենց աջակցությունն էին հայտնում թատրոնի անձնակազմինկոչ անում գտնել խնդրի շուտափույթ լուծում:Սակայն այս ամբողջ ընթացքում լուռ էր  թատերական գործիչների միությունը։ Ինչո՞ւ է լռում միությունը՝ այս հարցն այսօր «Ռադիոլուրը» ուղղեց միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Պարոն Ղազանչյանը մեզ հետ  զրույցում նշեց, որ այս խնդիրը ավելի խորքային է, թատրոնը այս իրավիճակում չէր հայտնվի, եթե լիներ թատրոնի մասին օրենք:

Ղազանչյանն ասում է, որ օրենքի բացակայության պատճառով որևէ թատրոն   ձերբազատված չէ նման իրավիճակից։ Որպես վառ օրինակ մատնանշում է ռուսական դրամատիկական թատրոնը։Մշակույթի նախարարը հայտարարեց, որ իրենք պետք է նշանակեն գեղարվեստական ղեկավարհետո ասաց, որ ստեղծագործական կազմն է ընտրելու, իսկ վերջում գեղարվեստական  ղեկավարին նշանակեց տնօրենը։

Թատերական գործիչների միությունը  դեկտեմբերի 4-ին հրավիրել է թատրոնների գեղարվեստական ղեկավարներին Համազգայինում ստեղծված իրավիճակը քննարկելուն համար, սակայն դժվարանում է ասել, թե խնդիրն ինչ հանգուցալուծում կստանա:Ստեղծագործական կազմը անդրդվելի է։ Պնդում են, որ շարունակելու են գործադուլը, չեն ցանկանում հանդիպել նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ։ Դերասաններին շատ էր բարկացրել Շահվերդյանի հայտարարությունը, որ եթե չցանկանան աշխատել իր հետ, ապա Հայաստանում տաղանդավոր շատ մարդիկ կան։


Այսօր
Սուրեն Շահվերդյանը առաջարկել է Նարինե Գրիգորյանին, որին ստեղծագործական կազմը տեսնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը նաեւ խոստացել է ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր, նպաստել ներկայացումներին  հանրահռչակմանը։ Առաջարկել է նաև առավել ժողովրդավարական և թափանցիկ կառավարում։՛

0:00
0:00