ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրվինի Կալիֆորնիայի համալսարանում արևմտահայերեն դասընթացներ են անցկացվում
2018-12-04 11:47:20

Իրվինի Կալիֆորնիայի համալսարանում (UCI) այժմ արևմտահայերեն դասընթացներ կան: Հուրի Բերբերյանի ներկայացրած եռամսյակային դասընթացների գաղափարը սկզբում թերահավատություն է առաջացրել, սակայն գրանցվածների թիվը շատ արագ հասել է առավելագույնի՝ հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:

«Ինձ համար շատ կարեւոր էր արեւմտահայերեն սովորեցնելը, ոչ այն պատճառով, որ այն ավելի լավն է արևելահայերենից, այլ քանի որ լեզուն մեռնում է»,-ասում է Բերբերյանը:

«Սա մի լեզու է, որը ցեղասպանությամբ փորձ է արվել վերացնել՝ բնաջնջելով այն կրողներին: Պատմականորեն կարեւոր է, որ արեւմտահայերի ժառագները կարողանան փոխանցել իրենց լեզուն հաջորդ սերունդներին »,- նշել է Բերբերյանը:

Նա հույս ունի կառուցել հայագիտության կենտրոն, որի ուշադրության կենտրոնում կլինի սփյուռքը:

2010 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն արևմտահայարենը դասել է վտանգված լեզուների շարքում: