ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԼՂՀ հիմնախնդրի լուծման միասնական գաղափար, տարբեր մոտեցումներ
2018-12-04 17:18:00

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Խաղաղության տեսլական. Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն է իրականացվել Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Հետազոտությունը իրականացրել է International Alert միջազգային կազմակերպությունը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հետ համատեղ:

Ուսումնասիրություններն իրականացվել են  Հայաստանում, Արցախում ու Ադրբեջանում։ Փորձել են պարզել արցախյան հակամարտության  խաղաղ  կարգավորման մասին հասարակական տրամադրությունները։

Ստեփանակերտի մամուլի ակումբի  նախագահ Գեղամ Բաղդասարյանն ասում է, որ  հարցերի պատասխանները ստացել են մտերմիկ  խոսք ու զրույցի ընթացքում:

Բաղդասարյանը նշում է, որ այս հարցումների  արդյունքներն իր համար էլ հետաքրքիր են եղել։

«Տարիներ շարունակ բոլորի մոտ ձևավորվել է կարծիք, որ սահմանամերձ  բնակավայրերի բնակիչները, փախստականները առավել ագրեսիվ մոտեցում ունեն հակամարտություն վերաբերյալ, բայց հարցումներն այլ բան են վկայում»:


Բաղդասարյանն ասում է, որ եռակողմ հետազոտությունը պարզել է մեկ բան ևս. մարդկանց համար խաղաղության հաստատումը նպատակ չէ, այլ միջոց՝ ինչ- որ բանի հասնելու համար:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական  կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյան էլ նկատում է, որ արդյունքները հաստատում են՝ որ գոյություն ունեն հակամարտության մասին լայն տարածում գտած կարծրատիպեր:

Մանվել Սարգսյանը նշում է, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում հանրությանը միավորում է մեկ գաղափար. խնդիրը պետք է լուծել։ Տարբեր են սակայն լուծման մոտեցումները։