ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանի պաշտպանները միջնորդում են դիմել ՍԴ
2018-12-04 18:17:22

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Վերաքննիչ դատարանը շարունակում է քննարկել  Հայաստանի  երկրորդ նախագահի խափանման միջոցի որոշման հարցը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդություններ են  ներկայացրել, որոնցով  բարձրացնում են  գործի շրջանակում կիրառվող իրավական նորմերից մի քանիսի  սահմանադրականության հարցը:

Խոսքը, մասնավորապես,  կալանքը կիրառելու  հարցում ապացույցների թույլատերլիության մասին է՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպաններից Արամ Օրնբելյանը և մանրամասնել՝ իրենք վարույթը կասեցնելու միջնոդություն չեն ներկայացրել, դա կանի Վեաքննիչը, եթե համաձայնի պաշտպանների փաստարկներին:

«Մենք կասեցնելու միջնորդություն չենք ներկայացրել: Դատարանը կամ կմեկնաբանի մեր կողմից վիճարկվող դրույթները Սահամանդրությանը համապատասխան, կամ եթե սահամադրականության հարց տեսնի, կկասցենի գործի վարույթը և գործը կուղարկի ՍԴ»:

Գործը Վերաքննիչ դատարան նոր քննության է վերադարձել  Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 15-ի որոշումից հետո, որով բեկանվել էր երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, անձեռնմխելիության հիմքով վերացնելու որոշումը:

Վերաքննիչ դատարանը
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման հարցը քննում է արդեն 5 օր: