ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆիլմ-ռեքվիեմ. դեկտեմբերի 7-ին «Սպիտակ»-ը կցուցադրվի Լոս Անջելեսում
2018-12-05 12:23:25

1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական կինոնկարը, որը Հայաստանը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ուրբաթ օրն առաջին անգամ կցուցադրվի Լոս Անջելեսում՝ տեղեկացնում է Glendail News-Press-ը:

Ֆիլմի հիմքում Գոռի (Լեռնիկ Հարությունյան) պատմությունն է, որը տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին, Մոսկվայից վերադառնում է՝ փնտելու կնոջն ու դստերը:

«Այս ֆիլմը ռեքվիեմ է, հիշողության, ինքնության, սեփական արմատները գտնելու մասին է»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը՝ հավելելով, որ ֆիլմը նաև հրաշքներին հավատալու մասին է, քանի որ Սպիտակում այդ օրերեին նաև հրաշալի բաներ են տեղի ունեցել:

«Սպիտակ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և մասամբ՝ Մոսկվայում 2017 թվականի դեկտեմբերին: Կինոնկարը ստեղծվել է «Եվրիմաժ» հիմնադրամի, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ, իսկ համարտադրող կողմերն են Հայաստանի Ազգային կինոյի զարգացման ֆոնդը և «Տելեստո» կինոընկերությունը: