ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը մետրոյում ու տներում
2018-12-05 16:44:05

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացրել  Երևանի մետրոպոլիտենում: Նա շրջել է կայարաններով և բուկլետներ բաժանել քաղաքացիներին։

Հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Ավան վարչական շրջան եւ այնտեղ իրականացրել «դռնեդուռ» քարոզչություն: Նա շրջել է շենքերում, մտել բնակարաններ, հետաքրքրվել մարդկանց խնդիրներով: Այնուհետեւ նա նստել է քաղաքային տրանսպորտ, որտեղ քաղաքացիները կարողացել են տալ իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ թե «երբ է լուծվելու գազելների հարցը»:

Նիկոլ Փաշինյանը հենց ավտոբուսում զանագահարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ նրանից ճշտել հարցը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Երևանում միասնական տրանսպորտի ցանց պետք է լինի, որպեսզի համապատասխան գործիքակազմի միջոցով քաղաքացիները տեղյակ լինեն, թե ավտոբուսը երբ է ժամանում:

Նա նաև նշել է, որ Երևանի քաղաքապետի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել ու ոստիկանների հետ ուսումնասիրել խցանումները:

Քարոզարշավի մեկնարկից՝ նոյեմբերի 26-ից Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում Հայաստանի մարզերով։

Այսօր քարոզարշավի 10-րդ օրն է, այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, ամսի 8-ը լռության օր է, դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։