ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարդիկ, որոնք Ազնավուրի հետ աշխատելու եւ շփվելու բարեբախտությունն են ունեցել
2018-10-02 19:28:23

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դիմահարդար Քրիստինե Հովհաննիսյանը շատ լավ է հիշում 2015 թ:  Երևանում այդ օրերին ընթանում էր «Ավրորա»   մրցանակաբաշխությունը: Հանկարծ նրան զանգահարում և ասում են, որ պետք է  դիմահարդարի աշխարհահռչակ շանսոնեին՝ Շարլ Ազնավուրին։

«Սկզբում չհավատացի  լսածիս, մտածեցի, որ գործընկերս  կատակ է անում: Սակայն զանգը իրականություն էր»։

Զրուցակիցս պատմում է՝ հուզմունքը թաքցնել չէր կարողանում աշխատավայր գնալիսկ, իսկ երբ արդեն դիմահարդարման սրահում՝   զգացմուքների տեղատարափ  էր:

Եթե նրանց հանդիպումը առաջին անգամ պատահական եղավ, ապա հաջորդ հանդիպումն արդեն նախատեսված էր։ Շանսոնիեն ցանկացել էր, որ հենց  Քրիստինան դիմահարդարի։

Նա չէր  սիրում շատ խոսել, բայց ինչ էլ ասում էր՝ իմաստուն էր՝պատմում  է  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, երաժիշտ Վազգեն Ասատրյանը։ Ազնավուրին ճանաչել է ավելի քան 25 տարի: Եվ ահա 2015թ, երբ համալիրում պետք է տեղի ունենար  Ազնավուրի համերգը, որոշվեց, որ զգեստափոխվելու սենյակներից մեկը պետք է լինի Նրանը:

Ասատրյանն ասում է, որ թեյի սեղանի շուրջ Մաեստրոյի հետ զրույցներն  սկսվում ու ավարտվում էին արվեստով։ Մի անգամ շանսնիեն հումորով հարցրեց՝ ինչու  են երգիչները խուսափում իր երգերը կատարելուց։ Այսօր այդ սենյակում լինում են միայն աշխարհահռչակ երաժիշտները, բայց ոչ զգեստափոխության համար։

Հայաստանի փոքր երգիչներ հետ Մեծ հայի հանդիպումը 14 տարի առաջ էր, երբ Ֆրանսիայում նշվում էր Ազնավուրի ծննդյան 80- ամյա  հոբելյանը։ Այդ համերգին աշխարհահռչակ երաժիշտները կատարում էին նրա երգերը: «Քեզ  համար Հայաստան»- ը  այդ մեծ բեմում հնչեց  Փոքրիկ երգիչների կատարմամբ։

Այդ ժամանակվա  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը շատ մտերիմ էր Շարլի հետ, բանակցում է, որպեսզի Հայաստանից երգիչներ  նույնպես մասնակցեն, Ազնավուրը պայման էր դրել. Պետք է մասնակցեն Փոքրիկ երգիչները:   Տիգրան  Հեքեքյանն ասում է, որ երեխաներին նախապես պատմել էին նրա սովորույթների մասին, ասել, որ չի սիրում աղմուկ, մենակյաց է,  չշփվող, սակայն Փարիզում փոքրիկներն այլ պատկերի են   ականատես  լինում: Նա   շփվում ու լուսանկարվում է փոքրիկների հետ:

Այդ համերգի տպավորությունները այնպես բուռն են լինում, որ երեք տարի անց կրկին նրանց հրավիրում են  Ֆրանսիա, այս անգամ էլ մասնակցելու «Ազնավուրը և բարեկամները» համերգին:  Բեմում կրկին հետաքրքիր դեպք է տեղի ունենում։ Համերգում պետք է հնչեր շուտասելուկի նմանվող մի երգ՝ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ։ Նրանցից մեկը՝ հայտնի ռոք երաժիշտը, որի անունը Հեքեքյանը չասեց, չի կարողանում երգել, կանգ է առնում։ Հերթը հայ փոքրիկ երգիչներինն էր։ Նրանց կատարումից հետո Ազնավուրը դիումին է երգին՝ «Տես ոնց երգեցին, գնա ու պարապի»:

«Դեռ չեմ մտածել կանգ առնելու մասին, որովհետեւ եթե մի օր չերգեմ, հաստատ կմեռնեմ», հարցազրուցներից մեկում ասել էր մաեստրոն։ Աշխարհահռչակ  երաժիշտը մահացավ այն օրը, երբ աշխարհը նշում էր Երաժշտության համաշխարհային օրը: