ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական հետապնդում, թե շառլատանություն
2018-12-05 19:10:01

Արմինե Գեւորգյան
Ռադիոլուր

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է  Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ ԱԱԾ-ի, Շահնազարյանը մամուլի ասուլիսների ընթացքում արել է հայտարարություններ, որոնցում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր, դրանք դիտվել են որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին


ԱԱԾ- ի տարածած
հայտարարությունից հետո Դավիթ Շահնազարյանը  այսօր ասուլիս հրավիրեց՝ հայտարարելով, որ ԱԱԾ-ը չի ներկայանալու, ցուցմունք չի տալու։

Ծանուցում ստանալուց հետո որոշել էր այսօր ժամը 13-ին  գնալ ԱԱԾ, բայց  ծառայության պաշտոնական հաղորդագրությունից հետո միտքը փոխեց։ Շահնազարյանը ասում է, թե սա քաղաքական հետապնդում է, որի հրահանգը հրապարակայնորեն տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադարձավ Դավիթ Շահնազարյանի այն հայտարարություններին, թե իրականացվում է «Իշխանություն Արցախի դիմաց» բանաձևը, ասաց, որ սա պետական դավաճանության մասին հայտարարություն է։ Եվ եթե մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին ու իրավապահներին պանցագործության մասին հաղորդում չի ուզում տալ, ուրեմն շառլատան է:

Ի դեպ՝ երեկ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի ու ասել, որ  եթե Փաշինյանը չներկայանա, ապա նա այս ամենի հետ համաձայն է:

Հասարակական հնչեղություն է ստացել Շահնազարյանի եւս մեկ հայտարարություն։ Շաhնազարյանը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրում է Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի լեռնացքը հանձնելու մեջ:


Այս
հայտարությանն անարձագանքեց Սասուն Միքայելյանը, կայքերից մեկին տված հարցազրույցում ասաց, որ Շահնազարյանը պետք է պատասխան տա, քանի որ սա լուրջ մեղադրանք է։

«Նախ Օմարը հանձնվել է 93 թվականի դեկտեմբերին, որտեղ հրամանատար է եղել Հրազդանից Ռաֆոն: Այդ ժամանակ սպարապետը (Վազգեն Սարգսյանը) հրաման է տվել, որպեսզի ջոկատվ գնա Օմար, մինչև բանակն օգնության հասնի: Ես դեկտեմբերի 31-ին հավաքել եմ ջոկատը և շարժվել դեպի Օմար: Օմարն արդեն հանձնված է: Նախկինում լինելով Ազգային անվտանգության ծառայության պետը` իրավունք չունի նման անհիմն հայտարարություն անել»:

Այսօր հրավիրված ասուլիսում Շահնազարյանը դարձյալ կրկնեցոր Վազգեն Սարգսյանը պետք  է գնդակահարեր Սասուն Միքայելյանին: Շահնազարյանը չհերքեց նաև, որ Միքայելյանը երեկ զանգահարել է իրեն։


Շահնազարյանը ստում է,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց գ
նդապետ Գագիկ Գևորգյանը, որն այդ  ժամանակ Վազգեն Սարգսյանի ավագ օգնական էր, վարչական ապարատի ղեկավարը, ՊՆ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահը։

«Դավիթը Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Սասունն ի՞նչ կապ ունի, Սասունն ընդհանրապես տեղյակ չի: Ո՞վ էր էն ժամանակվա պաշտպանության նախարարը: Դավիթ Շահնազարյանը թող գնա Սերժ Սարգսյանին հարց տա, Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Ես Դավիթ Շահնազարյանի էլ եմ լավ ճանաչում»։

Գագիկ Գեւորգյանը զարմանում է, թե ինչու է Շահնազարյանն այսօր խոսում Օմարի լեռնանցքի մասին, երբ նա այնտեղ տեղի ունեցած մանրամասներին տեղյակ չէ։

0:00
0:00