ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ամենակարեւոր հարցը
2018-12-05 21:22:39

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչ հարցեր կքննարկվեն այսօր Միլանում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ընթացքում: Արցախի նախագահի ամուլին խոսնակի կարծիքով` ի թիվս ամենակարևոր հարցերի, կկքննարվի գուցե երկու երկրների առաջնորդներին հնարավոր հանդիպման հավանականության հարցը:

0:00
0:00

Այսօր Միլանում նախատեսված է  ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Երկու երկրների արտգործնախարարները Միլանում մասնակցելու են դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 25-րդ նիստին։

Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը կայացել էր այս տարվա հուլիսի 11-ին  Բրյուսելում: Դա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համար ճանաչողական հանդիպում էր: Իսկ այսօր նախատեսված նախարարների  երկրորդ հանդիպման ընթացքում մտադրություն կա հայտարարություն ընդունել։ Հայտարարության տեքստի շուրջ համաձայնեցումների մասին նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան.

«Դեկտեմբերի 5-ին Միլանում կայանալիք  ԵԱՀԿ ԱԳՆ հանդիպման  նախօրեին, նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով  ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների  հանդիպում:  Նախատեսվում է, որ կլինի  ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում: Կարծում եմ, որ հանդիպման արդյունքները լրագրողներին շատ մանրամասն կտեղեկացնեն»:

Հատկապես որ հարցերն այսօր կդառնան քննարկման առարկա Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում։ Հնարավոր քննարկումների թեմաներն են երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին պայմանավորվածությունը, հետաքննության մեխանիզմների ներդրման հնարավորությունը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, երկու կողմերում գտնվող, այսպես ասենք, գերիների փոխանակումը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այս բոլոր հարցերը կարևորում է, սակայն այսօրվա ամենակարևոր թեման, ըստ նրա, խաղաղության պահպանման անհրաժեշտությունն է։


Արցախը բանակցություններում ներգրավելու մասին ՀՀ վերջին առաջարկի հարցը, ըստ Դավիթ Բաբայանի, դժվար թե այսօր քննարկման թեմա դառնա։ Ավելի հավանական է երկու երկրների առաջնորդների հնարավոր հանդիպման մասին հարցի քննարկումը:

ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին քննարկման թեմա է Արցախում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակման հարցը: Արցախի իշխանությունները չեն բացառում Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, որը Արցախի տարածքում ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ չի կատարել ի տարբերություն երկու դիվերսանտների, որոնք դատապարտված են մարդասպնության համար։

Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներն էլ առաջնահերթ են, նրանց միջեւ խտրականություն չի դրվում փոխանակման հարցում, բանակցությունները ցույց կտան, թե ինչպես դա կիրականացվի՝ ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Ընդդեմ իրավական կամայականության հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն այս առումով պարզաբանում է՝ չի կարելի ասել փոխանակում, դա վերադարձ է՝ բարի կամքի դրսևորում, իսկ հետագա ընթացքը պետք է Բաքուն որոշի։

Նա Բաքվի կողմից «Բոլորը՝ բոլորի դիմաց» առաջարկը ցինիկ որակեց։ Արցախի բանտում ծանր հանցագործներ են, իսկ Ադրբեջանում գտնվող հայերը, նրա համոզմամբ,  գերիներ։ Ավելին, նրանցից երկուսի ադրբեջանցիներն առևանգել են՝ օգտվելով նրանց  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից։  

ԿԽՄԿ հաճախ է այցելում հայ գերիներին, անգամ գերիների կողմից նամակներ է փոխանցում հարազատներին՝ ասաց Լարիսա Լավերդյանը։ Ավելին, այսօր նաև խոսվում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հագուստներ փոխանցելու մասին: