ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանը ստիպված չի լինի ընտրել ՆԱՏՕ-ին անդամակցության և տարածքային ամբողջականության միջև. Ստոլտենբերգ
2018-10-03 10:05:38

Վրաստանը ստիպված չի լինի ընտրել ՆԱՏՕ-ին անդամակցության և տարածքային ամբողջականության միջև: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ria.ru»-ն:

Բրյուսելում հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք դաշինքի պաշտպանության նախարարների խորհրդի շրջանակում տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները հստակ հայտարարել են, որ ամբողջովին աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, դա ներառում է Աբխազիան և Հարավային Օսիան: Եվ Վրաստանին չեն ստիպի ընտրել տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցության միջև: Վրաստանը կդառնա անդամ, երբ համապատասխանի դաշինքի չափանիշներին, մենք կօգնենք Վրաստանին բարեփոխումների իրականացման հարցում»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը սկսվել է 1994 թվականին, երբ այդ  երկիրը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ: 2004 թվականի «վարդերի հեղափոխությունից»  հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը դարձավ ավելի ակտիվ:  2014 թվականի սեպտեմբերին Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հաստատվեց այն միջոցառումների փաթեթը, որով աջակցություն կցուցաբերվի Վրաստանին՝ դաշինքին անդամակցելու նրա ձգտումներում: Այդ միջոցառումների շրջանակում  Վրաստանում պարբերաբար տեղի են ունենում ռազմական համատեղ վարժանքներ: