ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բի-բի-սի-ն Սպիտակի երկրաշարժի մասին՝ Հայաստանի հանրային ռադիոյի մասնակցությամբ
2018-12-07 12:46:00

Բի-բի-սիի թղթակիցներ Յուրի Վենդիկը և Թիմ Հյուելլը Հայաստանի hանրային ռադիոյի մասնակցությամբ ռեպորտաժ են պատրաստել՝ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարիլիցին նվիրված:

Նրանք Փոլ Բըրնսի և Ռեջի Բերրի հետ, որոնք 30 տարի առաջ փրկարարական աշխատանքներ են իրականացրել բրիտանական խմբի կազմում, այցելել են Սպիտակ:

Բրիտանացի բարեկամներին Սպիտակում դիմավորել է Սամվել Մաթևոսյանը:

Նա 30 տարի առաջ Սպիտակի դպրոցներից մեկի տնօրենն էր: Կարողացել էր ինքնուրույն դուրս գալ ավերված դպրոցի փլատակներից ու բոլորի հետ միասին մասնակցել փրկարարական աշխատանքներին: Իսկ բրիտանացիների հետ ծանոթացել էր երկրաշարժի հինգերորդ օրը, օգնել էր նրանց կողմնորոշվել քարուքանդ քաղաքում, գտնել դպրոցների ու մանկապարտեզների տեղը:

Բրիտանացիները Սպիտակին օգնեցին ոչ միայն փրկարարական աշխատանքներում, այլ նաև ավելի ուշ բերեցին տնակներ, ապրելու համար անհրաժեշտ պարագաներ: Բացի այդ օգնեցին Հայաստանում ստեղծել բարձրակարգ կամավորական փրկարարական ջոկատներ՝ տրամադրելով անհրաժեշտ միջոցներ, կազմակերպելով ուսուցողական ծրագրեր:

Միայն Փոլ Բըրնսը 90-ականներին իր գործընկերների հետ 12 անգամ Հայաստան է այցելել՝ իր հետ բերելով տարբեր օգնություններ:

ՏԵս նաև՝