ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրանսիական ԶԼՄ-ները շարունակում են գրել, խոսել եւ ռեպորտաժներ պատրաստել մեծ Շանսոնյեի մասին
Ազգային հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրին
2018-10-03 13:00:53

Փարիզի Շավիլի քաղաքապետարանի աշխատակից Արդա Քալայջյանը «Ռադիլուրին» փոխանցեց, որ երեկ Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 5-ին, Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, ազգային հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ: Սգո արորողությանը ներկա կլինեն նաեւ բարձրաստիճան այլ այրեր: Ֆրանսիահայ մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ հայ համանյքը նույնպես կազմակերպում է հարգանքի արարողություններ:
Ֆրանսիական ԶԼՄ-ները շարունակում են գրել, խոսել եւ ռեպորտաժներ պատրաստել մեծ Շանսոնյեի մասին: