ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եռաբլուր պանթեոնում հրաժեշտ տվեցին ավիավթարից զոհված օդաչուներին
2018-12-08 16:09:12

Զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանին և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանին զինվորական կարգով այսօր հուղարկավորեցին Եռաբլուր պանթեոնում:

0:00
0:00

Օդաչուի յուրաքանչյուր թռիչք հերոսություն է, սակայն դեկտեմբերի 4 -ին Սու-25- ի 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանի ուսումնամարզական վարժանքը վատ ավարտ ունեցավ։ Նրանք գնացին երկինք ու այլևս չվերադարձան:

Եռաբլուր պանթեոնում ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ներկայացնելով օդաչուների անցած ճանապարհը՝ ասաց, որ դեկտեմբերի 4-ին կորցրեցինք մեր պրոֆեսիոնալներին: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանց անձամբ ճանաչում էր, օդ բարձրանալը երկուսի ընտանիքում էլ ժառանգական էր: Իսկ մայոր Մովսես Մանուկյանի մասին պատմելիս էլ նշեց, որ նա դեռ անչափահաս տարիքից թռիչքի մասին էր երազում:

Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի մոտ։ ՊՆ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ աղետի պատճառները քննվում են, վարկածների մեջ են նաեւ մարդկային գործոնը և եղանակային վատ պայմանները։