ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցունքաբեր գազից հետո գործի են դրվել ջրցան մեքենաները
2018-12-08 17:11:31

Փարիզի փողոցներ բողոքի դուրս եկած «դեղին ժիլետներ» շարժման մասնակիցների դեմ այսօր ոստիկանությունը ջրցան մեքենաներ է հանել: Ջրցանները կիրառվել են այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ էր կիրառվել:

Փարիզի փողոցներում 8 հազար ոստիկան է պահպանում կարգը, իսկ ողջ Ֆրանսիայում՝ 89 հազար:

«Դեղին ժիլետներ» շարժման մասնակիցները բողոքում են դիզվառելիքի գների բարձրացման դեմ: Ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է 4 մարդ, հարյուրավոր մարդիկ էլ վիրավորվել են: