ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները. ԿԸՀ նախագահ
2018-12-09 09:59:56

ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ է հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

0:00
0:00

Նա հայտնել է, որ ժամը ութին մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ: Նաև նշել, որ 465 քաղաքացի արդեն իսկ կատարել է իր ընտրությունը էլեկտրոնային քվեարկության եղանակով:

Կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում»,-նշել է ԿԸՀ նախագահը:

Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 120 ներկայացուցչով, 30 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ:

Տես նաև՝

Մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները