ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկողների թիվը 11.00 դրությամբ
2018-12-09 12:20:20

Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 201 250 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 7,76 տոկոսը: Սա կրկնակի քիչ է 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների նույն ժամին արձանագրված ցուցանիշից: Նախորդ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 13,32 տոկոս էր:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում է` քվեարկել է ընտրողների 10,19 տոկոսը, ամենացածրը` Շիրակում` 5,94 տոկոս:

Երևանում քվեարկել է ընտրողների 7,86 տոկոսը կամ 66 794 քաղաքացի, Գյումրիում 6670 ընտրող է քվեարկել կամ քվեարկելու իրավունք ունեցողների 5,36 տոկոսը: Վանաձորում մասնակցության 8,06 տոկոս ցուցանիշ է գրանցվել. Քվեարկությանը մինչև ժամը 11-ը մասնակցել է 7763 ընտրող:

Խոշոր քաղաքաներից ամենաակտիվը Կապանն է` 12,71 տոկոս մասնակցություն, ամենապասիվը` Ախուրյանը` 5,25:

Ներկայացնում ենք հատված «Ռադիոլուրի» ժամը 12:00 թողարկումից. Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մանրամասներ է ներկայացնում մեր թղթակից Լուսինե Վասիլյանը:

0:00
0:00