ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քվեարկում եմ արարչագործ Հայաստանի համար. Լեւոն Շիրինյան
2018-12-09 13:21:52

Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Նա ասել է, որ քվեարկում է արարչագործ Հայաստանի համար. «Մեզ հաջողվեց ունենալ ընտրապայքարին մասնակցող բավական մտավորական շերտ, որոնք հանրությանը ներկայացրեցին այն գաղափարները, որոնք Հայաստանը կտանեն դեպի արարչագործական Հայաստան»,- ասել է պատգամավորության թեկնածուն:

0:00
0:00