ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քվեարկել եմ հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի. Նիկոլ Փաշինյան
2018-12-09 14:32:53

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  8/16 ընտրատեղամասում արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, ասել, որ քվեարկել է հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի:

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիներին ուղղորդելու որևէ դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նշել է Փաշինյանը:

0:00
0:00