ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկողների թիվը 14.00 դրությամբ
2018-12-09 15:19:02

Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 636 055  ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների  24,5  տոկոսը: 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների նույն ժամին ընտրություններին  մասնկացել էր ընտրողների 34,5  տոկոսը:

Ամենաակտիվ քվեարակությունը Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող թիվ 12 ընտրատարծքում է` այստեղ արդեն քվեարկել է ընտրողների 30 տոկոսից ավելին, ամենացածրը թիվ 6 ընտրատարածքի `Արմավիրի  մարզի ցուցանիշն է`21,4:

Երևանում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 23,5 տոկոսը կամ 199 971 քաղաքացի, Գյումրիում  22 671 ընտրող է քվեարկել կամ քվեարկելու իրավունք ունեցողների 18,2 տոկոսը: Վանաձորում մասնակցության ցուցանիշը  24,2 է. քվեարկությունը մինչև ժամը 14-ը մասնակցել է  23 326 ընտրող:

Խոշոր քաղաքաներից ամենաակտիվը դարձյալ Կապանն է` 31,7 տոկոս մասնակցություն, ամենապասիվը Էջմիածինը` 18,6:

Ներկայացնում ենք հատված «Ռադիոլուրի» ժամը 15:00 թողարկումից. Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մանրամասներ է ներկայացնում մեր թղթակից Լուսինե Վասիլյանը:

0:00
0:00